Ամերիկյան ավիաընկերությունը վայրէջքի է ենթարկել հրեական կրոնական հաստատության սաներին իջեցրել է օդանավից՝ թռիչքից առաջ վերջիններիս ցուցաբերած վատ վարքի պատճառով:

Բրուքլինի հրեական դպրոցի սաները պետք է Ատլանտա էքսկուրսիայի մեկնեին: Սպասվող ուղեւորությունը դեռահասներին այն աստիճան ոգեւորել է, որ ոչ մի կերպ չեն կարողացել հանգիստ զբաղեցնել տեղերը, կապել անվտանգության գոտիները եւ անջատել հեռախոսները: Երբ անվտանգության կանոնները պահպանելու պահանջը մի քանի անգամ անտեսվել է, խմբին, ուղեկցողի հետ միասին, ստիպել են լքել օդանավը:

137 տեղանոց Boeing-737-ը թռել է համարյա դատարկ՝ 45րոպե ուշացումով, հայտնում է ՆՏՎ-ն՝ վկայակոչելով Associated Press-ին:

«Մոսկովսկի կոմսոմոլեցը» գրում է, որ աշակերտներն այնուամենայնիվ մեկնել են Ատլանտա՝ ավիաընկերությունից այլ չվերթով մեկնելու կտրոն ստանալով:

Դպրոցում օդանավի անձնակազմի որոշումը ծայրահեղ են համարել: Սակայն AirTran ավիաընկերությունը օնդում է, որ բոլոր ուղեւորները պարտավոր են կատարել անձնակազմի հրամանատարի կարգադրությունները, որոնք վերաբերում են անվտանգությանը: