Հանրապետական կուսակցության կողմից կառավարվող ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ  դեմ է քվեարկել 2014թ. ռազմական օբյեկտների համար նախատեսվող ծախսերի մասին օրինագծում փոփոխություններ կատարելու նախագծին, որի համաձայն նախատեսվում էր նաեւ միջոցներ հատկացնել բանտարկյալներին Գուանտանամոյից ԱՄՆ-ի այլ բանտեր տեղափոխելու համար, գրում է Digital Journal-ը:

Փոփոխություններին կողմ են քվեարկել 169 դեմոկրատներ՝ ընդդեմ 254 հանրապետականների եւ 25 դեմոկրատների:

Իր որոշմամբ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դեմ է արտահայտվել Կուբայի կայանի ահաբեկիչների հատուկ բանտը փակելու՝ նախագահ Օբամայի ծրագրերին, գրում է իՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, ԱՄՆ-ի նախագահը քանիցս խոստացել է փակել Գուանտանամոյի հատուկ բանտը: Վերջին անգամ նա այդ մասին հայտարարել էր մայիսի 23-ին՝ Անվտանգության ազգային ինստիտուտի ուսանողների հետ հանդիպման ընթացքում: