Մալայզիայի ոստիկանությունը ձերբակալել է 32-ամյա կնոջը, ով Facbook սոցիալական ցանցում վիրավորել է թագավորին, գրում է Star թերթը: Միջադեպի հետաքննությամբ զբաղվում է Մալայզիայի կապի եւ մուլտիմեդիայի հանձնաժողովը:
Ենթադրյալ իրավախախտի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին տեղեկությունը լրատվամիջոցներում հայտնվել էր հունիսի 3-ին: Թագավորին վիրավորած եւ ռասիստական արտահայտություններ թույլ տված կինը մի քանի օր թաքնվել է մայրաքաղաք Կուալա Լումպուրի արվարձաններում:
Ինչպես գրում է «Ռոսիյսկայա գազետան», Մալայզիայում նախատեսված է միապետի պարբերական փոփոխություն (5 տարին մեկ), նրան ընտրում են երկրի 9 նահանգների սուլթանները: Բոլոր սուլթանները թագավորության երեք հիմնական ազգային եւ կրոնական համայնքներից միայն մեկի (մալայական) ներկայացուցիչներն են:


























