Բաքվում գողություն է կատարվել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական պատվիրակության ղեկավար Դենիզ Դուրան Բերնանդի տնից: Ինչպես հաղորդում է APA-ն, Բերնանդը դիմել է Բաքվի Սաբաիլի շրջանի ոստիկանության բաժին:

Նա իր հայտարարությունում նշել է, որ անհայտ անձը, մտնելով բնակարան, գողացել է իր պայուսակը: Բերնանդի խոսքով՝ պայուսակում եղել են անձնական իրեր, փաստաթղթեր եւ ոչ մեծ գումար:

Տեղի ունեցածի առթիվ հետաքննություն է սկսվել: