Մեծ Բրիտանիայում նշել են Եղիսաբեթ II թագուհու թագադրման ադամանդե հոբելյանը: Վեսթմինսթերյան աբբայությունում մատուցված հանդիսավոր պատարագին մասնակցել է մոտ 2 հազար մարդ, այդ թվում՝ Էդինբուրգի դուքսը, թագավորական ընտանիքի անդամներ, պատվավոր հյուրեր, գրում է Guardian-ը:
Եղիսաբեթ II թագուհուն թագադրել են 1953թ. հունիսի 2-ին՝գահ բարձրանալուց մեկ տարի անց, քանի որ երկիրը սգում էր նրա հոր՝ Գեւորգ VI թագավորի մահը: Նրան հանձնել էին թագավորական խորհրդանիշները եւ սուրբ Էդուարդի հանրահայտ ոսկե թագը:
































