Ռուսաստանի հետ դեռեւս վերջնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել Հայաստան մատակարարվող գազի գնի ու դրա սուբսիդավորման հարցում; Այդ մասին այսօր՝ հունիսի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
«Բանակցությունները դեռ շարունակվում են»,- այս արտահայտությունը վերջին ժամանակներս հաճախ է հնչում նախարարի շուրթերից:
Ա. Մովսիսյանն ասաց, որ գազի գինը ռուսական կողմը բարձրացրել է ապրիլից, սակայն համաձայնություն է ձեռքբերվել վճարումները շարունակել կատարել 1000 խ,-ն 180 դոլարով, մինչ վերջնական համաձայնության կայացումը:
Ինչ վերաբերում է սուբսիդավորման մեխանիզմին, ապա Ա. Մովսիսյանն ասաց, որ հավանական է գրանտային տարբերակը:
Հիշեցնենք, որ ըստ «ՀայՌուսգազարդի» ներկայացրած տեղեկանքի՝ հուլիսի 1-ից Ռուսաստանից գազը մատակարարվելու է 1000 խոր. մետրը 270 դոլարով: ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ այդ գնի 30%-ը կսուբսիդավորվի:




























