Հյուսիսային Կորեան չնույնականացված արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, հայտնում է «Յոնհապը»՝ հղում անելով հարավկորեացի զինվորականներին։

Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեն (JCS) հայտարարել է, որ արձանագրել է արձակումը՝ առանց մանրամասներ ներկայացնելու։

Անցյալ շաբաթ Հյուսիսային Կորեան Վոնսանի շրջանից Ճապոնական ծովի ուղղությամբ արձակել էր փոքր հեռահարության մեկ տասնյակից ավելի բալիստիկ հրթիռներ։