Չինաստանում թանձր մառախուղի պատճառով 56 ավտոմեքենաներ են բախվել: Խոշոր ավտոպատահարը տեղի է ունեցել Հենան նահանգի Մադյան քաղաքի մետակայքում՝ Պեկին-Հոնկոնգ ավտոմայրուղում: Ինը մարդ զոհվել, 95-ը տուժել են, գրում է CriEnglish-ը:

Բոլոր տուժածները ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է:

Ավտոպատահարի մասնակից են դարձել ինչպես թեթեւ մարդատար, այնպես էլ բեռնատար ավտոմեքենաներ: Ճանապարհի այդ հատվածում երթեւեկությունը մի քանի ժամ կանգնեցվել է, ինչի արդյունքում մի քանի կիլոմետրանոց խցանում է գոյացել: