Ղրղըզստանի հարավում բողոքի ցույցի մասնակիցներն ազատել են ռազմավարական Բիշքեկ-Օշ մայրուղին. Երկրի հյուսիսն ու հարավը միավորող ճանապարհը փակ էր վերջին  երեք օրերին, հայտնում է K-news-ը:

Ցուցարարները պահանջում էին բանտից ազատել Մեդեր Ուսենովին, որին օրերս «ժողովրդական նահանգապետ» էին նշանակել Ջալալ-Աբադում:

Ճանապարհի երթեւեկությունը վերականգնվել է այն բանից հետո, երբ Ուսենովը եկել է ցուցարարների մոտ:

«Կաբարը» հայտնում է, որ այս պահին Ջալալ-Աբադում է երկրի վարչապետ Ժանտորո Սաթիբալդիեւը, հազարին մոտ ցուցարարներ պահանջում են ազատել «Աթա-Ժուրտ» կուսակցության դատապարտված պատգամավորներ Քամչիբեկ Թաշիեւին, Սադիր Ժափարովին եւ Թալանթ Մամիտովին: