ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների պաշտպանության նախարարները պայմանավորվել են արագ արձագանքման ուժեր ստեղծել՝ կիբերհարձակումներին արձագանքելու համար:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի խոսքով՝ այդ արագ արձագանքման ուժերը, որոնց խնդիրն է լինելու նաեւ ՆԱՏՕ-ի առանձին երկրների համակարգչային ենթակառուցվածքների պաշտպանությունը, պատրաստ կլինեն հոկտեմբերին:
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը նշել է, որ 2012-ին ՆԱՏՕ-ի դեմ, ընդհանուր առմամբ, 2,5 հազար կիբերհարձակում է կատարվել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:




























