Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան, քանի որ նրա մոտ անձնագիր չի եղել: Դիվանագետը փաստաթղթերը մոռացել էր տանը, Ստոկհոլմում:
Բիլդտը մասնակցում էր Բարենցի-Եվրոարկտիկական տարածաշրջանի կառավարությունների ղեկավարների հանդիպմանը` Նորվեգիայի Կիրկենես քաղաքում: Նախարարը որոշել է օգտվել առիթից եւ այցելել Ռուսաստանի Բորիսոգլեբսկ քաղաքում գտնվող տաճար, որը կարեւոր նշանակություն ունի Ռուսաստանի եւ Շվեդիայի միջեւ 1826թ. սահմանները գծելու պատմության մեջ: Սակայն ռուս-նորվեգական սահմանը հատելիս նրան կանգնեցրել են սահմանապահները, եւ նա ստիպված է եղել վերադառնալ Կիրկենես, գրում է «Գազետա.ru»-ն:
«Դա ապացուցում է, թե որքան կարեւոր է լավ պատրաստվել այցերին եւ վերցնել անձնագիրը»,- ասել է Բիլդտի մամուլի քարտուղար Էրիկ Զսիգան:


























