2010 թվականը Պետական եկամուտների կոմիտեն սկսել է բավականին տպավորիչ արդյունքներով.
Պետական եկամուտների կոմիտեի 2010-ի հունվար և փետրվար ամիսների հավաքագրումները գերակատարվել են ինչպես հարկային, այնպես էլ մաքսային մասով: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Կոմիտեի լրատվական ծառայությունից, այս ամիսներին պետբյուջե է մուտքագրվել 80 մլրդ դրամից ավելի գումար` պլանային 74մլրդ-ի փոխարեն (նախորդ տարվա հունվար-փետրվարի նկատմամբ արձանագրվել է մոտ 8,4% աճ):
Սոցիալական վճարների մասով հավաքագրվել է մոտ 16.4մլրդ դրամ, ընդ որում, եթե հունվարին հավաքագրվել էր 6.8մլրդ, ապա փետրվարին արդեն` ավելի քան 9.6մլրդ դրամ սոց.վճար (նախորդ տարվա հունվար-փետրվարի նկատմամբ աճը կազմել է 28,1%):



















