Գլենդելում հայի են ձերբակալել` սեռական ոտնձգության կասկածանքով, հաղորդում է  «Glendale News-Press»-ը:

Կինը զանգել է ոստիկանություն եւ հայտնել, որ տղամարդը «Ralphs» սուպերմարկետի մոտ իր նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարել:  Հետո նա հանձինս կարմիր «Mercedes-Benz»-ի վարորդի ճանաչել է ենթադրյալ հանցագործին: Ոստիկանությունը ձերբակալել է մեքենային  տիրոջը` 28-ամյա Էդուարդ Ենգիբարյանին:

Հաղորդվում է, որ առավոտյան ժամը մոտ 6-ին Ենգիբարյանը մոտեցել է կնոջը կայանատեղիում, երբ նա նստում էր իր մեքենան: Ենգիբարյանը գրկել է նրան  եւ ստիպել դիպչել իր առնանդամին:

Ենգիբարյանը ձերբակալվել է: Ոստիկանները վերցրել են տեսադիտարկման խցիկների ձայնագրությունը, որտեղ երեւում է, որ Ենգիբարյանը գտնվել է ենթադրյալ հանցագործության վայրում: