Հունիսի 14-ին Ստամբուլում ձերբակալված ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյին ազատ են արձակել: Այս մասին հայտնել է Ստամբուլում Ռուսաստանի հյուպատոս Նիկոլայ Կուզովենկոն:

«Արկադի Բաբչենկոն այս րոպեներին վերադառնում է ոստիկանության բաժին, որպեսզի վերցնի իր իրերը: Նրա նկատմամբ որեւէ քրեական գործ չի հարուցվել, երկրից արտաքսելու մասին որոշում նույնպես չի կայացվել»,-ասել է հյուպատոսը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Բաբչենկոն օրվա երկրորդ կեսին կլինի Ռուսաստանի հյուպատոսությունում, իսկ մի քանի օրից կվերադառնա Ռուսաստան:

Հիշեցնենք, որ ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյին ծեծել եւ ձերբակալել էին հունիսի 14-ին, Թաքսիմի հրապարակում, որտեղ արդեն 18-րդ օրն է զանգվածային ցույցեր են ընթանում:

Թուրքիայում ծեծել եւ ձերբակալել են ռուս լրագրողին