Հարավաֆրիկյան հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի առողջական վիճակը, ով հիվանդանոց էր տեղափոխվել մեկ շաբաթ առաջ՝ թոքային ինֆեկցիայի հերթական սրացումից հետո, բարելավվում է: Այս մասին հաղորդել է նրա թոռը՝ Մանդլա Մանդելան: «Նա լավանում է եւ լավ տեսք ունի»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ 94-այա Մանդելան հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 8-ին` «ծանր, սակայն կայուն վիճակում», թոքային ինֆեկցիայի հերթական սրացումից հետո: 27 տարվա բանտակության ընթացքում նա պալարախտով է տառապել:
ՀԱՀ-ի նախագահ Ջեյքոբ Զուման ծրագրում է այցելել Մանդելային «համար պահի»: Զուման ազգին կոչ է արել աղոթել հանուն Մանդելայի:
Յոհաննեսբուրգում նրա տան մոտ ծաղիկներ են բերում եւ քարեր դնում, որոնց վրա շուտափույթ ապաքինման մաղթանքներ են գրված: Տան եւ հիվանդանոցի մոտ մշտապես լրագրողներ են հեթապահում` թեեւ նախագահի աշխատակազմը խնդրել էր «հարգել Մանդելայի եւ իր ընտանիքի անձնական կյանքը», հաղորդում է vesti.ru-ն:
Անցյալ տարվա դեկտեմբերից Մանդելան արդեն չորրորդ անգամ է հայտնվում հիվանդանոցում` թոքերի հետ ունեցած խնդիրների պատճառով:




























