ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զանգահարել է եվրոպական երկրների առաջնորդներին եւ քննարկել նրանց հետ Սիրիայում տիրող իրավիճակը: Օբաման հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետտայի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Սպիտակ Տան փոխանցմամբ՝ 5 առաջնորդները քննարկել են «սեփական քաղաքացիների դեմ քիմիական զենք կիրառելու», ինչպես նաեւ քաղաքական կազմավորումներին աջակցելու ուղիների հարցերը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ քննարկվել են նաեւ քաղաքական զարգացումները Լիբիայում եւ այդ երկրի նոր իշխանություններին աջակցելու հարցը, որոնք բախվել են բռնությունների նոր ալիքի աճին:




























