Հարավկորեական Թեչժոն քաղաքում այս տարվա հունվարին  հինգ կորեացիներ են ձերբակալվել, ովքեր Ճապոնիայում գտնվելու ժամանակ Ցուսիմա քաղաքի  տաճարից  երկու բուդդայական արձանիկ են գողացել: Նրանց հաջողվել է արձանիկները դուրս բերել Ճապոնիայից եւ հարավկորեական Պուսանի մաքսակետով անցկացնել, սակայն հետո գործը բացահայտվել է:

Հաղորդվում է, որ երկու արձանիկները պատմական եւ մշակութային մեծ արժեք են ներկայացնում: Դրանից մեկը պատկանում է  VIII դարին, երկրորդը` XIV-ին:  Երկուսն էլ ընդգրկված են «մշակութային մեծ արժեք ներկայացնող օբյեկտների» ճապոնական ցուցակում, հաղորդում է «Ռոսբալտը»:

Սակայն խնդիրը կայանում է  նրանում, որ արձանիկները կորեական ծագում ունեն, եւ կորեացիները պնդում են, որ ճապոնացի ծովահեններն են տարել դրանք:

Ճապոնական Ցուսիմա քաղաքի վարչակազմն էլ արձանիկները վերադարձնելու պահանջով բողոք է ներկայացրել, որն ստորագրել է քաղաքի բնակչության գրեթե կեսը: