Այս տարի «Սահմանից Սահման» (Border2Border (B2B) նախաձեռնությունը իր «Մեկ քայլ դեպի երեխաների առողջության բարելավում եւ բնապահպանական իրազեկում»
արշավը սկսել է հունիսի 7-ին: B2B Նախաձեռնությունից NEWS.am-ին հայտնեցին, որ
այս տարվա նպատակն է ներգրավել եւ իրազեկել ամենաքիչը 800 երեխա քայլարշավի ճանապարհին ընկած համայնքներից:
Նշենք, որ երկու տարի առաջ համազգային հայկական կազմակերպությունները ներկայացրել են Սահմանից Սահման (Border2Border (B2B) նախաձեռնությունը: Նրանք գտնում են, որ բնապահպանական եւ առողջապահական իրազեկության ընդհանուր պակաս կա ամբողջ երկրում եւ որը զուգորդված է ծնողների եւ երեխաների մոտ առողջ ապրելակերպ վարելու մասին տեղեկատվության պակասով:
Ամեն տարի Խաղաղության կորպուսի կամավորներից բաղկացած 6-ից 7 հոգանոց թիմը քայլում է Հայաստանի ամբողջ երկայնքով: Մի խումբը քայլարշավը սկսում է Վրաստանի հետ Հայաստանի հյուսիսային սահմանից, իսկ մյուսը հարավից` Իրանի հետ սահմանից: Մարաթոնային քայլարշավի վերջում թիմերը հանդիպում են Եղեգնաձորում: Իրենց ճանապարհին ընկած համայնքներում նրանք կազմակերպում են 6 պարզ, բայց կարեւոր դասընթացներ ճիշտ սնվելու, շրջակա միջավայրի պահպանության, հարգանքի, հիգիենայի, ծխախոտ եւ ալկոհոլի օգտագործումից խուսափելու մասին:
Համայնքային ներգրավվածությունը եւ ներդրումը ապահովելու համար մենք համագործակցում են Հայկական Բնապահպանական Ցանցի, Առողջապահությունը եւ Սնուցումը Հայաստանի Գյուղերում, Հայաստանի Երիտասարդական Խորհուրդների Դաշնակցության եւ Երիտասարդական Բանկի հետ: Այս հասարակական կազմակերպությունները ներգրավված են
B2B ծրագրի պլանավորման եւ իրականացման գործընթացներում: Նրանք ներկայացված են երկրով մեկ եւ հանդիսանում են շատ կարեւոր գործընկեր ու կապող օղակ հատկապես փոքր համայնքներին ծառայելու գործում:
Լուսանկարները՝ walkacrossarmenia.wordpress.com/ կայքի:
































