Վերջին անգամ, երբ Լորեն Մաղաքյան Սպիգլանին այցելել էր Երեւան, նա ու նրա ամուսինը` Թոմը, Նորքի մանկատնից որդեգրել էին ինն ամսական փոքրիկին եւ դարձել նրա ծանողները, գորում է  քալիֆոռնիական «Long Beach Press-Telegram» պարբերականը:

Մանկատունը, ուր նրանք այցելել էին աղջնակին` Արիանա Ռոզային որդեգրելու համար, ոչ բարվոք վիճակում էր, բակում լի շինարարական աղբով: Հիմա արդեն այդ տարածքը բարեկարգվել էր շնորհիվ այն բանի, որ զույգը գումարներ է հավաքել  նոր մանկական հրապարակ կառուցելու համար:

Որդեգրման ընթացակարգերն ավարտելուց հետո նրանք իմացել էին երեխայի բարդ հիվանդության պատմությունը, որը թաքցրել էր նրանց օգնող միջնորդը: Հիվանդության պատմությունից պարզ էր դարձել, որ երեխան երկու ամիս շուտ էր ծնվել` ծանր ասֆիքիայով եւ սուր շնչառական անբավարարությամբ: «Ինձ ասացին, որ սա մանկական ուղեղային կաթված է»,-պատմում է  մայրը:

Մանկաբույժր, ում նրանք այցելել էին, ասել էր, որ աղջնակի վիճակը ուղեղի վնասվածքի հետեւանքով է, ուստի  փոքրիկի բուժման համար ժամանակ եւ մեծ ջանքեր է պետք լինելու:

Մեկ տարվա ընթացում Արինայի մոտ արդեն ֆիզիկական զարգացման առումով լուրջ առաջընթաց է նկատվել: Հիմա նա արդեն քայլում է  վեց-յոթ րոպե: Փոքրիկն ստանում է  նաեւ լոգոպեդական, ֆիզոթերապեւտիկ բուժում, հաճախում է  առողջական կենտրոն, որտեղ նրանով զբաղվում է  ասեղնաբույժը:

Այս տարվա հոկտեմբերին կամ հաջորդ տարի մայիսին ընտանիքը նախատեսում է այցելել Հայաստան, տեսնել ինչպիսին է «Փարոս» հիմնադրամի աջակցությամբ կառուցված նոր մանկական հրապարակը: