Հունաստանում հունիսի 15-ի երեկոյան երկրաշարժ է եղել: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 6,2 մագնիտուդ:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պիրղոս քաղաքից 61 կմ դեպի հարավ, օջախը գտնվել է 10 կմ խորության տակ: Առաջին ցնցումից հետո երկու ժամվա ընթացքում 4,5-4,9 մագնիտուդ ուժգնությամբ 5 ետցնցում է գրանցվել:

Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: