ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի օդանավը վթարային վայրէջք է կատարել Քոնեքթիկուտ նահանգի Լուիսվիլյայի օդանավակայանում: Ենթադրվում է, որ պատճառը եղել է օդաչուի խցի ծխահարումը:

Ավիացիայի դաշնային վարչությունում պարզաբանել են , որ Ֆլորիդայից Դալլաս ուղեւորվող «Gulfstream IV» երկշարժիչ ինքնաթիռի օդաչուն ծխի հոտ է զգացել խցում:Նա այդ մասին հաղորդել է  ավիադիսպետչերին, որից հետո օդանավը վայրէջք է կատարել մոտակա օդանավակայանում: Ոչ ոք չի տուժել: