Բանգլադեշի մայրաքաղաքի մերձակայքում գտնվող կարի ֆաբրիկայի մի քանի հարյուր աշխատակիցներ վարակվել են խմելու ջրից:
Գազիպուր շրջանում գտնվող «East West Factory» ֆաբրիկայում աշխատում է ավելի քան 4 հազ. մարդ: Բազմաթիվ աշխատողներ, ովքեր գանգատվել են գլխապտույտից եւ սրտխառնոցից, հոսպիտալացվել են, գրում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, որ նմանատիպ արտակարգ պատահար տեղի էր ունեցել նաեւ հունիսի 5-ին: Մոտ 600 աշխատակից հայտնվել էր հիվանդանոցում:




























