Ռումինիայի Յասսի քաղաքում մոտոդելտապլան է վթարի ենթարկվել: Դեպքի վայր ժամանած փրկարարները 32 եւ 30 տարեկան երկու տղամարդու են հայտնաբերել:

Տեղի բնակիչները նրանց դուրս են հանել վթարի ենթարկված ինքնաթիռից: Բժիշկները մինչեւ վերջ պայքարել են նրանց կյանքը փրկելու համար: Սակայն բոլոր ջանքերն ապարդյուն են եղել, քանի որ ստացած վնասվածքները շատ ծանր են եղել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հունիսի 16-ին կատարված դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը, ճշտվում են վթարի պատճառները: