Տաջիկստանում բացահայտվել են ընդհատակյա կրոնական դպրոցների գործունեությանը վերաբերող փաստեր: Այնտեղ սովորել են երեխաներ, ում նախկինում առեւանգել էին: Այս մասին հաղորդել է հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը:
ՆԳՆ աշխատակիցներին ապօրինի մեդրեսեների վերաբերյալ տեղեկություններ է հաղորդել օրերս ձերբակալված Շարինավսկի շրջանի 48-ամյա բնակիչ Աբդուսալոմ Ռաջաբովը, ով կասկածվում էր երեխաների առեւանգման համար, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Հունիսի 9-ին Դուշանբեում անհետացել էր 5-ամյա տղա, ում, ականատեսների վկայությամբ, բակից տարել էր անհայտ տղամարդ: Ձերբակալվածն իր ցուցմունքներում խոստովանել է, որ երեխաներին առեւանգել է ապօրինի կրոնական դպրոցներում հետագա ուսուցման նպատակով:
ՆԳՆ-ն նշում է, որ բազմաթիվ երեխաներ աղքատ ընտանիքներից են, որոշ ծնողներ անգամ չեն էլ հայտարարել նրանց անհետացման մասին:
Մեդրեսեի ուսուցիչները ձերբակալվել են:




























