Բելառուսիայում ԲելՄուզՏՎ հեռուստաալիքի նախկին աշխատակիցը հոգեբուժական փորձաքննության է ենթարկվել: Վերջինս եթեր էր թողել պոռնոգրաֆիկ բովանդակությամբ տեսահոլովակ: Նա մեղսունակ է ճանաչվել:
Ավելի վաղ Բելառուսի ՆԳՆ-ում հայտարարել էին, որ այդ մարդու մոտ «հոգեկան խնդիրներ կան», նա չարաշահում է ալկոհոլը եւ պատրաստվում է վերջ ըալ կյանքին: Հեռուստաալիքի նախկին աշխատակցի նկատմամբ հարուցված քրեական գործի հետաքննությունն ավարտվել է եւ դատարան է ուղարկվել, հաղորդում է «Ռոսբալթը»:
Հիշեցնենք, որ տեսահոլովակը եթերում հայտնվել էր ապրիլի 13-ին: Այն տեւել է մոտ 10 րոպե, դրանից հետո հեռարձակումը դադարեցվել է, խմագրություն են ժամանել ոստիկանության եւ Քննչական կոմիտեի աշխատակիցներ:
Բելառուսական հեռուստաալիքի եթերում պոռնոտեսանյութ է ցուցադրվել
Ավելի ուշ պարզ է դարձել, որ ցուցադրությունը կազմակերպել է ալիքի հեռուստաինժեները, ով այդ օրը հերթապահ է եղել:
Բելառուսում ձերբակալվել է պոռնոտեսանյութը եթեր թողած աշխատակիցը
Իր արարքը ձերբակալված Վլադիմիր Սամսոնովը բացատրել է դեպրեսիայով:
Բելառուսական հեռուստաընկերության աշխատակիցը պոռնոտեսանյութը եթեր է թողել աղջկա հետ վեճի պատճառով
Ավելի մանրամասն` ԱՅՍՏԵՂ:




























