Բրիտանացին ընկել է 16-րդ հարկի պատշգամբից եւ ողջ մնացել: Միջադեպը տեղի է ունեցել նորզելանդական Օքլենդում: 20-ամյա Թոմ Սթիլուելլի մոտ ընդամենը մի քանի կոտրվածք եւ ներքին օրգանների վնասվածք է եղել:
Սթիլուելլի ընկերոջ խոսքով, երիտասարդը, ընկնելով պատշգամբից, ինքնուրույն է շնչում, ծիծաղում է եւ տեղի ունեցածի մասին ոչինչ չի հիշում: Կոտրվել են նրա կողերը, դաստակները եւ ողնաշարի մի քանի ոսկորներ, սակայն այդ վնասվածքները չեն անդրադառնա նա շարժունակության վրա, փոխանցում է Fairfax NZ News-ը:
Հունիսի 15-ի երեկոյան, վերադառնալով երեկույթից եւ հայտնաբերելով, որ տան դուռը փակ է, որոշել է ինքնուրույն մտնել բնակարան: Նա հարեւանուհու թույլատրությամբ փորձել պատշգամբից մտնել իր տուն, սակայն չի կարողացել ի կատար ածել իր նախաձեռնությունն ու ընկել է, գրում է «Lenta.Ru-ն»:




























