Նիգերիացի գրոհայինները հարձակվել են միջնակարգ դպրոցի վրա, զոհվել է յոթ երեխա: Հարձակումը տեղի է ունեցել Նիգերիայի հյուսիս-արեւելքի Դամատուր քաղաքում:
Տեղի իշխանությունների ներկայացուցիչները Reuters-ին հայտնել են, որ ահաբեկիչների ձեռքով զոհվել է յոթ անմեղ երեխա:Գրոհայինները սպանել են նաեւ երկու ուսուցչի: Հարձակվողները նույնպես կորուստներ են կրել, նրանցից երկուսը զոհվել են:
ՆՏՎ-ն հայտնում է, որ հարձակման թիկունքում կանգնած է «Բոքո Հարամ» ծայրահեղական իսլամիստական խմբավորումը: Դրա անդամները պայքարում են Նիգերիայի ամբողջ տարածքում շարիաթի տարածման եւ արեմտյան կենսակերպն արմատախիլ անելու համար: «Բոքո հարամ» անվանումը կարելի է թարգմանել որպես «արեւմտյան կրթությունը մեղք է»:




























