Տարիքի հետ ավելի դժվարանում է ծանրաբեռնվածությանը դիմանալը, Հյուսիսային Իռլանդիայում G-8-ի գագաթաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում նշել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Քննարկելով երկկողմ համագործակցությունն ու միջազգային հիմնախնդիրները՝ գերտերությունների առաջնորդները անցում են կատարել իրենց մարզական հաջողություններին, գրում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Օբաման նշել է, որ Պուտինն «ավելի ու ավելի մեծ հաջողություններ է գրանցում դյուդոյի ասպարեզում, դե, իսկ ես, գնալով ավելի ու ավելի եմ թուլանում»: ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ եկել են եզրահանգման՝ «տարիքի հետ ծանրաբեռնվածությանը դիմանալը գնալով դժվարանում է», գրում է «ՖեդերալՊրեսսը»:
Վլադիմիր Պուտինն ի պատասխան նշել է «Նախագահն ուզում է իմ զգոնությունը թուլացնել՝ հայտարարելով, որ ինքը թուլանում է»:
Հիշեցնենք, նախօրեին հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ժամանակին կողմնորոշվել եւ զբաղեցրել էր մարզասրահը՝ Պուտինին մարզվելու համար թողնելով միայն սառը լիճը:
Օբաման ժամանակին զբաղեցրել է տաք մարզասրահը՝ Պուտինին թողնելով սառը լիճը




























