Նյու Յորքից 75-ամյա Մարգարետ Մացցիոն «լուծել է իր տուն ներխուժած կողոպտիչների հարցերը»: Գիշերվա երկրորդ կեսին նրանք ներխուժել են կնոջ բնակարան, ով արթուն է եղել եւ լսել է, թե ինչպես է ինչ-որ մեկը նրա տուն մտնում:

Հենց որ առաջին կողոպտիչը տուն է մտել, կինը հարձակվել է նրա վրա եւ հեռախոսով հարվածել նրա գլխին, հաղորդում է «Ռոսբալթը»` վկայակոչելով Yoki պորտալը: Կողոպտիչը փորձել է դիմել պատասխան գործողությունների, սակայն կնոջն օգնության է հասել նրա հարսը, ով դուրս է շպրտել կողոպտչին: Դրանից հետո գողերը որոշել են հեռանալ:

Հարեւանների խոսքով` FedEx-ի համազգեստով կասկածելի տղամարդկանց նրանք նկատել են դեռեւս ցերեկը: Ներկայումս միջադեպի քննությամբ զբաղվում է ոստիկանությունը: