Ուկրաինական Femen շարժման մասնակիցները պատրաստվում են մեկնել Ստամբուլ եւ ակցիա իրականացնել՝ ի պաշտպանություն «Գեզի» այգու։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ FEMEN-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե FEMRN-ի ակտիվիստներին չեն կարող անտարբեր թողնել «Գեզի» այգու համար խաղաղ դիմակայության մասնակիցների դեմ կիրառված արցունքաբեր գազն ու ջրցան մեքենաներով հարձակումները։
FEMEN-ի հայտարարության մեջ շեշտվել է, թե Թուրքիա են ուղարկելու 3 ակտիվիստի եւ ծախսերի համար գումար են խնդրել իրենց աջակիցներից։



























