Ֆրանսիայի «Լե Բուրժե» միջազգային ավիասրահում ռումբ են որոնել: Տարածքը ժապավեններով փակել են՝ արգելելով ցուցահանդեսի այցելուների մուտքը: Տեղում աշխատել են կինելոգները՝ վարժեցված շներով հանդերձ: Պայթուցիկը փնտրել են թիվ 4 սրահի տարածքում:
«ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ՝ ավելի ուշ հայտնի է դարձել, որ կասկածելի առարկան ուղեբեռ է:
Այս պահին տարածքը բաց է:
Paris Air Show 2013 միջազգային ավիա-տիեզերական հոբելյանական 50-րդ ցուցահանդեսը «Լե Բուրժե» ավիասրահում կգործի հունիսի 17-ից 23-ը: Ցուցահանդեսին մասնակցելու հայտ են ներկայացրել 44 երկրների ավելի քան 2 հազար էքսպոնենտներ:




























