Փարիզում, այսօր՝ հունիսի 18-ին, Էյֆելյան աշտարակից տարհանել են բոլոր զբոսաշրջիկներին: Պատճառը եղել է այն, որ երկրորդ եւ երրորդ հարկերի միջեւ մի տղամարդ փորձել է ցած նետվել: Ինչպես հաղորդում է BFM TV հեռուստաալիքը, պոտենցիալ ինքնասպանին արդեն ձերբակալել են: Հայտնի է, որ նա մոտ 30 տարեկան է, ազգությամբ՝ լեհ:
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ոստիկաններին հաջողվել է շփման մեջ մտնել նրա հետ եւ համոզել հետ կանգնել ցած նետվելու մտադրությունից: Դեպքի վայր է ժամանել շտապօգնության մեքենան:
Լեհ տղամարդու արարքի դրդապատճառներն անհայտ են: Նրան ձերբակալելուց հետո աշտարակը վերադառնում է իր աշխատանքի սովորական ռեժիմին:
Ինչպես գրում է Lenta.ru-ն՝ Էյֆելյան աշտարակի երկրորդ հարկից շատ հաճախ են օգտվում ինքնասպանության մտադրություն ունեցողները:




























