Ուկրաինացի 22 երեխաներ (11-13 տարեկան) ոտնաթաթի այրվածքներով տեղափոխվել են բուլղարական Բուրգաս քաղաքի հիվանդանոց: Նրանք նախօրեին մասնակցել են «Արեւ, ուրախություն եւ գեղեցկություն» անվանումը կրող միջազգային ազգագրական փառատոնին: Երեխաները մինչեւ 60 աստիճան տաքացած բեմի վրա ելույթ են ունեցել ոտաբոբիկ:

Ինչպես հաղորդում է «Սեգոդնյա»-ն՝ աղջիկ երեխաներից 7-ին տեղափոխել են հիվանդանոց, նրանց ցավազրկողներ են ներարկել:

Հաղորդվում է, որ փոքրիկ պարուհիները պետք է բեկ ելնեյին ոտնամաններով, սակայն վերջին պահին նրանց ղեկավարը հանձնարարել է ոտաբոբիկ պարել:

15 երեխաներ հիվանդանոցում օգնություն ստանալուց հետո վերադարձել են հյուրանոց, իսկ 7 երեխա մնացել է հիվանդանոցում:

«Ես չգիտեի, որ բեմի ռետինե ծածկը այքան տաքանում է եւ այդ մասին մեզ որչ ոք չի զգուշացրել»,-ասել է խմբի ղեկավարը: