Թայլանդում փրկարարներն օգնության են հասել փղիկին, որն ընկել է  խորը ջրհորի մեջ եւ հայտնվել բետոնե թակարդում:

Ընկնելով բարձրությունից, մոտ մեկ ամսական փղիկը վնասվածքներ է ստացել:  Մարդիկ դիմել են հրշեջ ծառայությանը: Ժամանած մասնագետները փորձել են նրան դուրս հանել ջրհորի խորքից, սակայն ջանքերը հաջողություն չեն ունեցել:

Փրկարարներն ստիպված են եղել քանդել ջրհորի վերին մասը, որից հետո յուրօրինակ թունել են ստեղծել, ինչի շնորհիվ կենդանին հաջողությամբ դուրս է եկել: «Life News»-ը գրում է, որ ազատվելուց հետո փղիկը միացել է իր ընտանիքին եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում: