Մոսկվա-Կահիրե չվերթն իրականացնող օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Ստամբուլում` անձնակազմի ղեկավարի սրտի կաթվածի պատճառով:
Ստամբուլի օդանավակայանում հարկադիր վայրէջք է կատարել Egypt Air ավիաընկերության օդանավը: Ամեն ինչ տեղի է ունեցել կապիտանի առողջական վիճակի կտրուկ վատացման պատճառով:
Օդաչուի առողջական վիճակը կտրուկ վատացել է միայն թռիչքից հետո: Բարեբախտաբար, օդանավում որպես սովորական ուղեւոր է եղել կապիտանին փոխարինողը, ով վերադառնում էր Կահիրե: Հենց նա էլ իր վրա է վերցրել օդանավի կառավարումը, փոխանցում է Top News-ը:
Վախենալով գործընկերոջ առողջության համար` նա վայրէջք է կատարել ճանապարհի կեսին` Ստամբուլի օդանավակայանում




























