Իսպանական «Վիլյառեալի» կիսապաշտպան Ռոբեր Պիրեսը հանդես է եկել «Բարսելոնայի» հարձակվող Թիերի Անրիի օգտին։
Հիշեցնենք, որ վերջինիս հասցեին քննադատություններն սկսվել էին այն բանից հետո, երբ նա հայտարարել էր, որ նախընտրում է Հարավաֆրիկյան հանրապետություն գնալ թարմ, քան վնասվածքներով։ Անրիին մեղադրեցին այն բանում, որ նա չի ուզում մինչեւ վերջ ներդնել իր ուժերը «կապտանռնագույնների» կազմում։
«Մարդիկ Անրիի հաշվով սխալվում են։ Չեմ ասի, որ նա չի պահպանում իրեն, բայց դա լրիվ հասկանալի է։ Սա նրա վերջին մունդիալն է եւ բնական է, որ նա չի ուզում տապալվել։ Խնդիրը նրանում է, որ Գվարդիոլան չի վստահում նրան այնպես, ինչպես վստահում էր անցած սեզոնում։ Սակայն նա մնացել է նույն պրոֆեսիոնալը, ինչպիսին միշտ է եղել»,- հայտարարել է Պիրեսը։



























