ԱՄՆ ֆինանսնեի նախարար Ջեկ Լյուն վերափոխել է իր ստորագրությունն այն բանից հետո, ինչ այն դարձել է ծաղրուծանակի առարկա: Լյուի նոր ստորագրությունը հրապարակվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում եւ կտեղադրվի ամերիկյան նոր թղթադրամների վրա, հաղորդում է «Լենտա.Ռու-ն»` վկայակոչելով The New York Times-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր Ջեկ Լյուի ստորագրությունը, որը նման էր շղթայակցված օվալների շարքի:
Աշխարհում ամենաճանաչելի թղթադրամը «կզարդարի խելագար ծղոտը»
Ֆինանսների նախարարությունում հրաժարվել են մեկնաբանել, թե ինչու է Լյուն փոխել իր ստորագրությունը:
Սպասվում է, որ Լյուի ստորագրությամբ առաջին թղթադրամները կլինեն 5-դոլարանոցները, որոնք կթողարկվեն 2013թ ամռանը:



























