Թուրքիայի խորհրդարանը հինգշաբթի երեկոյան հավանության է արժանացրել Nabucco գազատարի շինարարության մասին օրինագիծը, որի մրցակիցն է ռուսական «Հարավային հոսք» նախագիծը, հայտնում է AFP-ն։
Գազատարի շինարարության մասին համաձայնագիրը Անկարայում ստորագրվել է Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի եւ Ավսրիայի կողմից. Հունգարիան եւ Բուլղարիան այն արդեն իսկ վավերացրել են։
Հատկանաշական է, որ այդ համաձայնագիրը վավերացրած երկրներից երկուսը՝ Թուրքիան եւ Բուլղարիան, մասնակից են նաեւ «Հարավային հոսք» նախագծին։
Nabucco նախագիծը 7.9 մլրդ դոլար է գնահատվում եւ ենթադրում է գազի մուտքը եվրոպական երկրներ Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ռումինիայի եւ Ավստրիայի տարածքներով։
3.3 հազար կմ երկարությամբ խողովակաշարը կդառնա արդեն կառուցված Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի շարունակությունը եւ հաշվարկված կլինի տարեկան 20-30 մլրդ խ/մ գազ մատակարարելու համար։
Թուրքական տարածքով անցնելու է գազատարի երկու երրորդ մասը։



























