Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունն մեկնել է Մոսկվա` մասնակցելու այնտեղ կայանալիք «Նոր նախաձեռնությունները ԱՊՀ-ում ՌԴ նախագահության տարում» խորագրով ԱՊՀ անդամ-երկրների միջազգային տնտեսական համաժողովին:

Տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանատու անձինք: