Հունիսի 24-ին, ժամը 00.10-ին, Հրազդանի կիրճում` «Երեւան ՀԷԿ»-ի մոտ, իրար են բախվել «Նիսան» եւ «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-2109»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: