Հունիսի 23-ին, ժամը 23.30-ին, Երեւանի Գ. Մահարու եւ Վարդաշենի 5-րդ փողոցների խաչմերուկում «ԶԻԼ-431» բեռնատարը բախվել է «Ռենո-Տրաֆիկ» մակնիշի բեռնատարին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Ռենո-Տրաֆիկ»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























