Հունիսի 24-ին Սյունիքի մարզի դատախազությունից ոստիկանության Կապանի բաժին նյութեր են ստացվել, որ Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի բնակիչներ Մարտուն, Նվեր եւ Սեւադա Մ.-երը ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սյունիքի անտառտնտեսության մասնաճյուղի «Արծվանիկի անտառպետության» անտառամասերից կատարել են տարբեր տեսակի 22 ծառերի ապօրինի հատում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութական վնասի չափը կազմում է 345.000 դրամ:

Կատարվում է հետաքննություն: