Մոսկվայում տասն ամսական փոքրիկը հիվանդանոց է տեղափոխվել այն բանից հետո, երբ  այգում մանկասայլակի վրա ճյուղ է ընկել: Մորն ու մանկանը տեղափոխել են Ռոշալի կլինիկա: Նրանց կլինիկա են տեղափոխել Արտակարգ իրավիճակների նախարարության ուղղաթիռով:

Նշվում է, որ այդպիսի օպերատիվության պատճառը նմանատիպ մեկ այլ պատահարն  էր, որը տեղի էր ունեցել Բիտցեւյան այգում, երբ պոկված ճյուղի պատճառով մահացել էր երկու տարեկան երեխան:

«Երեխայի մոտ թեթեւ գանգուղեղային վնասվածք է:  Նրա հետ ամեն ինչ լավ կլինի, լուրջ վնասվածքներ չկան»,-անմիջապես կոնսիլիումից հետո հայտարարել է բժիշկ Ռազմիկ Քեշիշյանը: