Ուկրաինան եւ Բելառուսը ԱՊՀ երկրների մեջ ամենամեծ ժողվրդականություն վայելող ուղղություններն են ռուսաստանցի զբոսաշրջիկների համար: Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի տվյալներով, Հայաստանը վերջին տարում ձմռան փուլի տրենդ է դարձել: մեր երկիրը միայն վերջերս է հայտնվել տուրիստական քարտեզում:
ԱՊՀ երկրներում իրենց հանգիստն անցկացնող ռուսաստանցի զբոսաշրջիկների մեծ մասը նախընտրում է ամառն անցկացնել Ղրիմում: Ուկրաինայում մեծ ժողովրդականություն է վայելում նաեւ ծովային եւ էքսկուրսիոն տուրիզմը: Բելառուս մեկնում են առողջարանների համար:
«Մյուս երկրների դեպքում անհատական տուրեր են: Ուզբեկստան, Ղազախստան, Հայաստան: Հայաստանը ձմռան փուլում վերջին տարվա տրենդ է դարձել»,- նշել է ասոցիացիայի գործադիր տնօրենը: Նա նշել է, որ աճում է նաեւ Լատվիայի եւ Էստոնիայի պահանջարկը:

























