Տեխնոլոգիաների նորարարության ոլորտում համաշխարհային առաջատարներից  «LG Electronics» ընկերությունը, այսօր՝ հունիսի 25-ին, Հայաստանում կատարել է իր սմարթ հեռուստացույցերի (Smart TV) նոր տեսականու շնորհանդեսը: Smart TV-ների իրացումը կազմում է  էլեկտրոնային հսկայի տարածաշրջանային իրացումների գրեթե 35%-ը, եւ ակնկալվում է, որ 2013թ. մոդելային շարքը լուրջ ազդեցություն կթողնի հայաստանցի սպառողի վրա:

Կորպորացիան ջանադրաբար աշխատել է սպառողների փոփոխվող պահանջները բավարարող տեխնոլոգիաներ արտադրելու ուղղությամբ: Մրցակցության աճի պայմաններում LG-ն վստահ է, որ ներկայացրել է սպառողների համար գրավիչ արտադրատեսակներ:

LG-ն հետազոտություն է իրականացրել Yahoo եւ Maktoob ընկերությունների հետ՝ հասկանալու սպառողների նախնտրությունները։ Պարզվել է, որ պրեմիում կարգի հեռուստացույցների գնորդների 40 տոկոսից ավելին նախընտրում է սմարթ հնարավորություններով հեռուստացույցներ։ «LG Electronics»-ի հետազոտությունների եւ զարգացման բաժինը զարկ է տալիս այսպես կոչված «հիանալի արտադրատեսակների» մշակմանը եւ հզորացնում է իր հիմնական տեխնոլոգիական կարողությունները` համաշխարհային կարգի հեռուստացույցերի թողարկմամբ: Հեռուստացույցերի հատվածում պրեմիում կարգի հեռուստացույցերի (օրինակ,  սմարթ հեռուստացույցերի) մեծաքանակ իրացումները ներկայումս կազմում են մոտավորապես 45%, սակայն LG-ն չի ցանկանում կանգ առնել ձեռք բերվածի վրա:

Ընկերությունը մտադիր է 2013 թ. պրեմիում կարգի հեռուստացույցերի իրացումը հասցնել 60%-ի. նախատեսվում է, որ հեռուստացույցերի պորտֆելի 70%-ը կկազմեն սմարթ հեռուստացույցերի իրացումները:

2012թ. չորրորդ եռամսյակում ԷլՋի ընկերության տնային զվարճանքների բաժանմունքը (Home Entertainment Division) արձանագրել է հարթէկրան հեռուստացույցերի ռեկորդային վաճառք, ինչի արդյունքում տեղ է ունեցել հասույթների 17,4% աճ նախորդ եռամսյակի համեմատ: Էլեկտրոնիկայի հսկան ակնկալում է ողջ տարվա ընթացքում պահպանել իրացումների անշեղ մակարդակ:

«2013-ը կարեւոր տարի է, քանի որ LG-ի համար նշանավորում է հեռուստացույցերի նոր դարաշրջան։ Հեղաշրջում առաջացնող այնպիսի արտադրատեսակներով, ինչպիսիք են 2013 Smart TV-ն, LA8600-ն, OLED TV-ն եւ Ultra HD TV-ն, մենք գտնվում ենք ուժեղ ռազմավարական դիրքում`դառնալով ոլորտի առաջատարը: 2013 թ. առաջին եռամսյակում մեր LA8600շարքի մոտալուտ թողարկումը մեզ կտա նախնական առավելություն շուկայում, որտեղ արագությունը հաջողության վճռորոշ բաղկացուցիչներից է»,-ասել է «LG Electronics Gulf»-ի նախագահ պրն Դ. Յ. Քիմը:

Նշենք, որ առաջատար մոդելը` 55դյույմ անկյունագծով LA8600-ը, տրամադրում է առավել ինտուիտիվ կառավարում, օգտագործողի կատարելագործված միջերես (ինտերֆեյս) եւ զարգացած «սմարթ համօգտագործման» (SmartShare)հնարավորություն, որը թույլ է տալիս մեկ հպումով մի քանի սարքերի համօգտագործում: LG ընկերությունը հաստատակամորեն մտադիր է բարձրացնել իր սմարթ հեռուստացույցի պրոֆիլը: Վերանախագծված «կախարդական հեռակառավարման սարքը» (Magic Remote) օգտագործողին թույլ է տալիս հեշտությամբ կառավարել սմարթ հեռուստացույցը ձայնային հրամաններով կամ պարզապես սարքը պարզել հեռուստացույցի էկրանի ուղղությամբ եւ նշորդը տեղաշարժել էկրանի վրա` գրեթե ինչպես անլար օդային մկնիկ օգտագործելիս: LG-ի նորագույն սմարթ հեռուստացույցերի կառավարումն ավելի սահուն է օգտագործողների համար, իսկ պատկերի որակը` գերազանց` շնորհիվ արդիականացված կենտրոնական եւ գրաֆիկական պրոցեսորների:

Սմարթ հեռուստացույցերի առավել բարձրորակ բովանդակություն առաջարկելու նպատակով LG-ն հաստատել է ռազմավարական գործընկերություններ այնպիսի տեղական բովանդակություն մշակողների հետ, ինչպիսիք են`Timeout Dubai, ADMCsport.com, Alaan TV,Zawya, Roya TV,LBC,City 7, CNBC Arabia,Shoof AL Kass,eTarab,Ikbis,AnaZahra, DMTV, Sports360, ինչպես նաեւ Facebook-ի, Twitter-ի եւ YouTube-ի հետ:

Ավելին, ընկերությունը նախատեսում է ընդլայնել իր համատեղ ջանքերի շրջանակը` առաջարկելու տվյալ տարածաշրջանին առավել բնորոշ զվարճանքներ եւ ուղիղ եթերի հեռարձակումներ` ողջ աշխարհում LG -ի սպառողների համար սմարթ հեռուստացույցի օգտագործումը հնարավորինս հարմարավետ դարձնելու նպատակով:

Տեղեկացնենք, որ Հայաստանում LG-ի բացառիկ գործընկերը «ԱՐԱՅ» ընկերությունն է։