Կանանց իրավունքների կենտրոնին կից գործող «Տղամարդիկ ընդդեմ կանանց դեմ բռնության» ցանցի անդամների հետ համատեղ Երեւանի Կարապի լճի մոտ տեղի ունեցավ «Խոստումը խոստում է ակցիան» (ֆոտոռեպորտաժ): Պաստառներում ներկայացված էր, թե ինչպես ե տղամարդիկ բռնության ենթարկում կանանց:
Կազմակերպիչները քվեարկություն էին կազմակերպել եւ անցորդ տղաներից խնդրում էին հարցաթերթիկ լրացնել, որի միջոցով հարցնում էին, թե խոստանում են բռնություն չկիրառել կանանց նկատմամբ: 100 հարցաթերթիկներից միայն 12-ն էին «ոչ» պատասխանել: Սակայն կազմակերպիչները վերջում «ոչ»-երը այրեցին:




























