Մոսկվայի քաղաքապետի թեկնածուների ցանկը համալրվել է եւս եմկ ազգանունով: Մոսկվայի ընտրական հանձնաժողովն ընդունել է 36-ամյա Սամսին Շոլադեմիի փաստաթղթերը: Սեպտեմբերի 8-ին կայանալիք ընտրություններում արդեն առաջադրվել է 28 մարդ:

«Ուզում եմ որպես հասարակ ռուսաստանցի բլոգեր եւ ՌԴ շարքային քաղաքացի իմուժերը փորձել մեծ քաղաքականության մեջ եւ ներսից տեսնել, թե ինչպես է աշխատում համակարգը»,- իր բլոգում գրել է սեւամորթ ռուսաստանցին:

Նա նաեւ նշել է, թե Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովում զարմացել են իր առաջադրման փաստից: