Ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները Անդրանիկի փողոցի 133 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 1954 թ. ծնված Սեդա Մ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հունիսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
Սեդա Մ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկություն:




























