Հունիսի 25-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Մանթաշյան փողոցի 4/3 շենքի թիվ 32 բնակարանը գող է մտել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանից բերման է ենթարկել 1985 թ. ծնված Գեղամ Ա.-ին, որը բաց դռնից մուտք գործելով՝ փորձել էր գողություն կատարել:
Կատարվում է նախաքննություն:


























