Հունիսի 25-ին, ժամը 20.05-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ալավերդյան փողոցի աղբամաններից մեկում զենք է թողնում:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը Հանրապետության փողոցի թիվ 56/1 հասցեի հարեւանությամբ գտնվող աղբամանում հայտնաբերել է «ԻԺ-53» ատրճանակ եւ տարբեր տրամաչափի 150 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:


























